ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Յուկո Հասեգավան՝ Երևանում

Յուկո Հասեգավան՝ Երևանում
26.04.2014 | 11:02

Այսօր Երևանի Թումանյան 30 հասցեում գտնվող «Ակումբ»-ում Տոկիոյի Ժամանակակից արվեստի թանգարանի գլխավոր համադրող Յուկո Հասեգավան հանդես կգա դասախոսություններով:

Դասախոսությունների թեմաներն են՝ «Զարգացող սոցիալ-քաղաքական կոնցեպտուալ արվեստը Ճապոնիայից՝ Ֆուկուշիմա 3.1.1.-ից հետո» և «Ո՞րն է 21 - րդ դարի ժամանակակից արվեստի թանգարանի նոր մոդելը՝ ներկայացնելով Կանազավայի 21 - րդ դարի թանգարանը»:
Յուկո Հասեգավան Տոկիոյի ժամանակակից արվեստի թանգարանի գլխավոր համադրողն է և Տոկիոյի Թամա համալսարանի արվեստի գիտության բաժնի պրոֆեսոր: 2008-ից Յուկոն Սողոմոնի Ռ. Գուգենհայմի թանգարանի Ասիական արվեստի խորհրդի անդամ է (Նյու Յորք): Նա Ինուջիմա Արվեստի Տուն նախագծի գեղարվեստական տնօրենն է (2011-ից) և Արտ Բազելի համադրող Հոնգկոնգում Encountersto, որ տեղի է ունենալու 2014 թ. մայիսին: Նրա վերջին նախագծերից է BUNNY SMACH՝ աշխարհին դիպչելու դիզայն ( 2013), Ճարտարապետական միջավայրեր վաղվա համար (2011) Տոկիոյի ժամանակակից արվեստի թանգարանում, և Trans Cool Տոկիո (2010-11), Սինգապուրի Արվեստի թանգարանում: Կանազավայի 21 - րդ դարի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ Յուկոն նշանակված էր հիմնադիր գեղարվեստական տնօրեն, նա համադրել է Մեթյու Բարնի՝ «Նկարչության զսպվածությունը» (2005): Նա 11-րդ Շարժայի Բիենալեի համադրողն էր (2013), Վենետիկի 12-րդ ճարտարապետական բիենալի գեղարվեստական խորհրդականը (2010), 29-րդ՝ Սան Պաուլոյի բիենալեի համահամադրողը (2010), 50-րդ Վենետիկի բիենալեում Ճապոնիայի տաղավարի հանձնակատարը (2003), 4-րդ Շանհայի բիենալեի համահամադրողը (2002) և 7-րդ՝ Ստամբուլի միջազգային բիենալեի գեղարվեստական տնօրենը (2001): Նրա հրապարակումներն են՝ «Արդի կանայք. կին արվեստագետները արդի արվեստի թանգարանում», Արդի արվեստի թանգարան, 2010, pp 334 -351 և Kazuyo Sejima + Ryue Nishizawa: Sanaa, Phaidon Press, 2006:

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ